«Դուստր Մարիաննա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 5 մլրդ դրամի ներդրում և 50 նոր աշխատատեղ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 390 աշխատատեղ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 440-ի՝ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 750 մլն դրամ։