կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ էլեմենտար պանիկայի արդյունք է. Դավիթ Անանյան

Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ էլեմենտար պանիկայի արդյունք է. Դավիթ Անանյան

Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունի, այլ՝ էլեմենտար պանիկայի արդյունք է։ Այս մասին գրում է Պերական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Մասնավորապես, վերջին իրադարձությունները և, հատկապես, ՀՀ ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ։

Բացասական սպասումները հանգեցրել են խուճապային վարքագծի, իսկ բանկային համակարգի կողմից «անհրաժեշտ» քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։

Թերևս տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը, կարծես, հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)։ Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերևս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը»,- գրել է նա։

  • Կիսվել: