ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 389.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.12 դրամ (նվազել է 1.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 466.02 դրամ (նվազել է 1.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.18 դրամ (աճել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-395 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 403-406 դրամով, վաճառվում է 415-421 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.51-5.07 դրամով, վաճառվում է 5.20-5.37 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 405-408 դրամով, վաճառվում է 413-414 դրամով:

Ռուբլին գնվում է 5.00 դրամով, վաճառվում է 5.12-5.15 դրամով։

  • Կիսվել: