Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. թանկացել է նաև ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 26-ին, կազմել է 384.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.27 դրամ (աճել է 1.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.82 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380.5-383 դրամով, վաճառվում է 386-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429.5-436 դրամով, վաճառվում է 441-446 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.64-4.78 դրամով, վաճառվում է 4.89-5.07 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:
Եվրոն գնվում է 435–436 դրամով, վաճառվում է 439 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով: