երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը իջնում է

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը իջնում է

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը երկուշաբթի փոքր-ինչ իջնում է՝ եվրոգոտում մակրոտվյալների հրապարակումից առաջ, վկայում են աճուրդների տվյալները։

Եվրոն դոլարի նկատմամբ էժանանում է՝ 1,1 011 անցած աճուրդների 1,1 015-ի փոխարեն։ Դոլարի փոխարժեքը իենի հանդեպ բարձրանում է՝ 141,88 իեն՝ 141,15-ի փոխարեն։ Իսկ դոլարի ինդեքսը (ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում է  0,18 տոկոսով՝ 101,81 կետ։

Ավելի ուշ Եվրոստատը կհրապարակի եվրոգոտում սպառողական գների աճի նախնական գնահատականը։ Կանխատեսվում է, որ տարեկան գնաճը եվրոգոտու երկրներում, հուլիսի արդյունքներով, դանդաղել է՝ հասնելով 5,5 տոկոսից 5,3 տոկոսի։

Բացի այդ,  հայտնի կդառնա եվրոգոտու երկրների ՀՆԱ նախնական գնահատականը անցած եռամսյակի համար, որը, սպասումների համաձայն, տարեկան կտրվածքով ավելացել է 0,5, եռամսյակային կտրվածքով՝ 0,2 տոկոս։

  • Կիսվել: