Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքները շարունակում են աճել․ ԿԲ
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի համաձայն՝ դոլարի փոխարժեքն օգոստոսի 25-ին կազմել է 492.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.30 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.43 դրամ՝ աճելով 2.46 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.75 դրամ՝ աճելով 2.52 դրամով։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.68 դրամ՝ աճելով 0.04 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 376.05 դրամ, ոսկի 28,622.64 դրամ, պլատին՝ 15,922.13 դրամ: