երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին արժեզրկվել է

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին արժեզրկվել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 386.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.72 դրամ (աճել է 0.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.55 դրամ (աճել է 2.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.06 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-384 դրամով, վաճառվում է 387.50-389 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է 426-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.77-4.05 դրամով, վաճառվում է 4.11-4.31 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 387.50-388 դրամով:

Եվրոն գնվում է 419-421 դրամով, վաճառվում է 425.50-426 դրամով:

Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.10-4.11 դրամով:

  • Կիսվել: