ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կազմել է 386.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.47 դրամ (աճել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.57 դրամ (նվազել է 1.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383.50-384 դրամով, վաճառվում է 389.50-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 405-410 դրամով, վաճառվում է 417.50-420 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.70-3.99 դրամով, վաճառվում է 4.08-4.23 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 410-412 դրամով, վաճառվում է 416-417 դրամով:

Ռուբլին գնվում է 3.85-3.95 դրամով, վաճառվում է 4.03-4.05 դրամով:

  • Կիսվել: