երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Դիլիջանում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

Դիլիջանում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 2ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար:

Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում է կայացվել ամբողջությամբ դադարեցնել  նշված հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

 

Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում լցակայանները  կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

  • Կիսվել: