երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դեպի արեւմուտք չվերթներ իրականացնելիս Թուրքիայի օդային տարածքով թռչելն անհնար է․ Flyone Armenia

Դեպի արեւմուտք չվերթներ իրականացնելիս Թուրքիայի օդային տարածքով թռչելն անհնար է․ Flyone Armenia

Դեպի արեւմուտք չվերթներ իրականացնելիս Թուրքիայի օդային տարածքով թռչելն անհնար է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, ինչը ճնշում է ավիաընկերության գործունեության վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Նա հիշեցրեց, որ թուրքական ավիացիոն իշխանությունները չեղարկել են հայկական ավիաընկերությունների՝ իրենց օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքների թույլտվությունը։

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ գները մատչելի մնան»,-նշեց Անանյանը։ Նա հավաստիացրեց, որ ավիաընկերությունը պատվով է ընդունել այդ մարտահրավերը եւ դուրս է եկել բարդ իրավիճակից։ «Եվրոպական գործընկերների ավիացիոն գործիքակազմը կիրառելիս մեզ հաջողվել է ամեն ինչ անել, որպեսզի ուղեւորները հասնեն իրենց նպատակակետին։ Բացի այդ, մեզ հաջողվում է թռիչքներ իրականացնել նախատեսված բոլոր ուղղություններով»,-նշեց նա։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում բոլոր խնդիրները կլուծվեն։ 

  • Կիսվել: