ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 400 մլն կՎտժ–ի առևտուր է եղել. սա ավելին է, քան նախորդ 5 տարիները միասին. Սանոսյան

Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 400 մլն կՎտժ–ի առևտուր է եղել. սա ավելին է, քան նախորդ 5 տարիները միասին. Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Այս տարիներին մենք բավական լուրջ առաջընթաց ենք գրանցել էներգետիկ ոլորտում։ Տարեսկզբին ազատականացվեց էլենկրաէներգետիկական շուկան, որը բոլորովին նոր համակարգ էր և մեծ ռիսկեր կային։ Բայց այսօր՝ տարեվերջին, վստահաբար կարող ենք արձանագրել, որ իրականացված բարեփոխումը հաջողել է։

Այս պահին արդեն իսկ երկրի ներսում սպառվող էլեկտրաէներգիայի 13.8%–ը ձեռք է բերվում ազատ շուկայում մրցակցային պայմաններում, ինչը գերազանցում է մեր բոլոր կանխատեսումները և սպասումները։ Աննախադեպ աճ է գրանցվել Վրաստանի հետ առևտրում, ինչը հնարավոր է դարձել ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային հարթակի և անհարկի համաձայնեցումների բացակայության հետևանքով։

Դեկտեմբերի մեկի դրությամբ շուրջ 400 մլն կՎտժ–ի առևտուր է տեղի ունեցել։ Այս ցուցանիշն ավելին է քան նախորդող 5 տարիները միասին վերցրած։

Այսպիսով մենք փորձում ենք կայացնել արդարացի գնագոյացման մեխանիզմները բոլորի համար։

Արդիականացվել է հայկական ԱԷԿ-ը, առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ։ Մշակվում է Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսկան հիմնավորումը։

Իրականացվում են բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման աշխատանքներ։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից շուրջօրյա ապահովում է համակարգի անխափան և հուսալի աշխատանքը։

Եվ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են ձեր մասնագիտական բարձր կարողությ ունների շնորհիվ։ Մաղթում եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ իրականացնեք ձեր առջև դրված խնդիրները՝ նպաստելով Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացմանը, անխափան աշխատանքին», - ասված է ուղերձում։

  • Կիսվել: