ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2030-ին արևային էներգիայի  բաժինը պետք է հասցնենք 15%-ի. Սանոսյան

2030-ին արևային էներգիայի բաժինը պետք է հասցնենք 15%-ի. Սանոսյան

Մենք ռազմավարությամբ նախանշել ենք, որ մինչեւ 2030 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվեկշռում արեւային էներգիայի  բաժինը հասցնենք 15 տոկոսի: Այս մասին այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԼԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Բավական լավ տեմպով գնում ենք դրան: Կարծում ենք՝ այս տեմպով զարգացումը կարող է նույնիսկ ավելիին բերել: Մենք նախատեսում ենք մինչեւ 2040 թվականը ավելացնել հզորությունները եւս 1000 եւ 500 մեգավատտ, եւ հողմային էներգետիկայի ոլորտում լրացուցիչ 500 մեգավատտ ունենալ»,-ասաց նա:

Սանոսյանը նշեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգի արտադրող կայանները ոչ միայն մեր երկրի ներքին պահանջարկն են բավարարում, այլեւ որոշակի ծավալ արտահանում ենք: «Ընդ որում, Հայաստանն էներգետիկ համակարգի կայանները ավելին կարող են արտադրել, քան դրա պահանջարկը ունենք: Դրա համար երկու ուղի կա. մեկը երկրի տնտեսության զարգացումն է, մյուսը արտահանումն է»,- ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: