չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է

Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է

Երբ բիզնեսը հաշիվ էր դուրս գրում գործընկերոջը ու տևական ժամանակ չէր ստանում վճարը, դեբիտորական պարտքը կարող էր անհուսալի ճանաչվել և նվազեցվել շահութահարկ հաշվարկելիս։

 

Կատարված բարեփոխման շրջանակում առանց դատարանի որոշման պարտքը անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 300,000-ի, գերազանցելու պարագայում հիմք կընդունվի նաև արբիտրաժային դատարանի որոշումը։

 

Որոշ գործարքների պարագայում թույլ է տրվել մինչև 2,000,000 դրամ պարտքի պարագայում հիմք ընդունել նոտարի որոշումը։

Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

  • Կիսվել: