շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Նորապատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Նորապատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Քաղաքացին ոռոգման նպատակով ջրօգտագործում կատարելու համար Նորապատ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։

Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։

  • Կիսվել: