չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն

Դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 9-ի դրությամբ կայացվել է 4339 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Հուլիսի 9-ի դրությամբ իրականացվել է 47078 ստուգում, որից միայն 910-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը,  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

  • Կիսվել: