չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դադարեցվել է 3 542 կազմակերպության գործունեություն

Դադարեցվել է 3 542 կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 22-ի դրությամբ, կայացվել է 3 542 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 34 271 ստուգում, որից միայն 952-ը՝ նշված օրը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

 

  • Կիսվել: