շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դա մաքուր բիզնես գործընթաց է՝ կա գնորդ, կա վաճառող, կառավարությունն այդտեղ անելիք չունի․ Քերոբյանը՝ խաղող մթերողների՝ խաղողագործներին պարտք լինելու մասին

Դա մաքուր բիզնես գործընթաց է՝ կա գնորդ, կա վաճառող, կառավարությունն այդտեղ անելիք չունի․ Քերոբյանը՝ խաղող մթերողների՝ խաղողագործներին պարտք լինելու մասին

Հիմա շատ թարմ տեղեկատվություն ունենք և զբաղվում ենք դրանով, բայց պիտի ասեմ, որ դա մաքուր բիզնես գործընթաց է՝ կա գնորդ, կա վաճառող, կառավարությունն այդտեղ անելիք չունի։

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նման դիտարկում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի պատասխան լրագրողների հարցին, թե տեղյա՞կ է, որ մոտ 12 ընկերություն խաղողի մթերման գումարներ է պարտք Արմավիրի  և Արարատի մարզի խաղողագործներին, վերջիններս արդեն մի քանի ամիս է՝ ահազանգում են խնդրի մասին։

«Եթե գնորդը կամ վաճառողն իրենց ռիսկերը չեն գնահատում  և պայմանագրեր են կնքում , իրենք էլ պետք է այդ ռիսկի հետ գործ   ունենան, մենք  ընդամենը աջակցության մեխանիզմ ենք դրել, որ խաղողագործները, եթե օգտվում են այդ մեխանիզմից,  ստիպված լինեն արագ վճարել։ Աջակցության ծրագրից դուրս գտնվող պայմանագրերը կարող են վճարվել կողմերի հետ համաձայնեցված տարբերակով  և եթե կան պայմանագրային իրավախախտումներ, պետք է դատական կարգով հարցը լուծվի»,- Քերոբյանի խոսքով՝ այն դեպքերում, երբ մթերողները պայմանագիր են կնքել խաղողագործների հետ պետության աջակցությամբ, վճարման ուշացումների խնդիրներ չեն եղել։    

  • Կիսվել: