ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չնայած համաճարակին՝ Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է

Չնայած համաճարակին՝ Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է

Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին, հայտնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ օնլայն քննարկման ժամանակ, տեղեկացնում է IRNA-ն:

Նա ասել է, որ կորոնավիրուսի բռնկումը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի և Հայաստանի համատեղ նախագծերի վրա: Թումանյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար 60 տեխնիկների դիմավորելուն:

Երրորդ գծի կառուցումը թույլ կտա էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնել:

  • Կիսվել: