կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ. Քերոբյան

Չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ. Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։

Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշները, ընդգծելով, որ չնայած առկա մի շարք մարտահրավերների՝ Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսվարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը, «Ենթակառուցվածքներ` ներդրումների դիմաց» ծրագրին։

Նախարարը ներկայացրել է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, որոնք միտված են ոլորտում արտադրողականության բարձրացմանը։

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանի Կառավարության հետ համագործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։ Նա հատկապես կարևորել է գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։

  • Կիսվել: