չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Չկա շաբաթ, որ քաղաքապետարանում պաշտոնյա չձերբակալվի, կալանավորվի, ի՞նչ կոռուպցիոն բուրգ կա այստեղ. Հարց Գալջյանին

Չկա շաբաթ, որ քաղաքապետարանում պաշտոնյա չձերբակալվի, կալանավորվի, ի՞նչ կոռուպցիոն բուրգ կա այստեղ. Հարց Գալջյանին

Չկա շաբաթ, որ քաղաքապետարանում պաշտոնյա չձերբակալվի, կալանավորվի, ի՞նչ կոռուպցիոն բուրգ կա այստեղ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն գալջյանին նման հարցադրումով  դիմեցին լրագրողները:

Գալջյանն ասաց. «Մի կողմից ասում են՝ քաղաքապետարանում կոռուպցիան շատ է և դա համակարգային է, բայց եթե մենք տեսնում ենք, որ որևէ դեպքով լինում է բացահայտում կամ ձերբակալություն, առավել ևս կալանավորում, դա նշանակում է, որ դա համակարգային չի, դա նշանակում է, որ կան տեղային ռիսկեր կոռուպցիոն և ինչ-որ տեղ նաև դրսևորումներ, որոնց վերաբերյալ կոնկրետ հակազդեցություն է լինում: Այդ դեպքերի շատ լինելը հենց դրա մասին է, ինչքան կոռուպցիոն երևույթի բացահայտումը շատանում է, այդքան կոռուպցիոն երևույթը քչանում է և դրա դեմ պայքարը արդյունավետ է լինում:

 

Իսկ ինչքան կոռուպցիայի բացահայտման դեպքերը քիչ են, իրականում հավանականություն կա, որ հենց այդտեղ են թաքցվում դեպքերը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ փաստը այն է, որ իրենց իշխանության մեջ համատարած ձերբակալություններ կան, ստացվում է, որ ՔՊ-ի նշանակած կադրերը կոռուպցիոներներ են, Գալջյանն արձագանքեց. «Նախ եկեք մարդկանց անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց միևնույն ժամանակ եկեք ֆիքսենք, որ եթե այդպիսի ձերբակալություն, կալանավորում, քրեական գործ է հարուցվում, դա նշանակում է, որ իշխանությունը որևէ կերպ չի սահմանափակել իրավապահ մարմիններին, այդ դեպքերով զբաղվելու և դրանք բացահայտելու: Այսինքն համակարգային կոռուպցիոն երևույթ գոյություն չունի: Աշխարհում չկա երկիր, որտեղ կոռուպցիան զրո դեպք ունի»:

  • Կիսվել: