Չի կարող փոքր ու միջին բիզնեսը նման հաշվապահական ծառայություն ունենա. Պարզեցրեք, մի ընկեք ժողովրդի հետևից. Քոչարյան
Երբ ես դարձել եմ նախագահ, փոքր և միջին բիզնեսը կազմում է ՀՆԱ-ի 13-14 տոկոսը. 2008-ին փոքր ու միջին բիզնեսը արդեն կազմել է 46%: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հիմնական խթանիչ հանգամանքը եղել է այն, որ մենք պարզեցրել ենք բոլոր հնարավոր հարկերի կիրառումը փոքր և միջին բիզնեսի նկատմամբ։ Էս կառավարությունը ընկել է այդ ժողովրդի հետևից: Չի կարող փոքր ու միջին բիզնեսը այդ մակարդակի հաշվապահական ծառայություն ունենա, իրավական խորհրդատվություն ունենալ: Երբ մտցվել է պարզեցված հարկ, դա հսկայական ազդեցություն է ունեցել: Արանքում կարող է պատահել՝ ինչ-որ մի խոշոր բիզնես փորձել է մասնատել իր բիզնեսները՝ պարզեցված հարկի տակ մտնելու համար Այո, հաստատ եղել է, բայց ընդհանուր այդ քաղաքականության մեջ դու չպետք է ճիշտ քայլերից հրաժարվես միայն նրա համար, որ մեկը կարող է խախտում կատարել: Այդ խախտումը հայտնաբերի պատժի: Այսքան քառակուսի մետր, այսքան սեղան, վերջ, այսքան հարկը տուր էլ հարկային տեսուչի երեսը չես տեսնում, սա էր քաղաքականությունը:
Հիմա ես չեմ հասկանում ինչ են անում և չեմ հասկանում ինչի համար են դա անում: Երկիրը զարգանում է, ժամանակակից մեթոդներ կան այդ ամեն ինչը վերահսկելու, կիրառի այդ մեթոդները, բայց ժողովրդի հետևից մի ընկեք: Իմ մոտեցումը սա էր։ Եվ այդ մոտեցումը ոչ թե տեսական մոտեցում էր հռչակված, այլ պրակտիկ քաղաքականության մոտեցում է, և այդ մոտեցման շնորհիվ էր, որ միջին տնտեսական աճը կազմել է 10,1% 10 տարվա ընթացքում: , 7 տարի եղել է երկնիշ աճ, այսպես 12-13, 16%։ Եվ այն ժամանակ այն վիճակը չէր, որ Ուկրաինայում ինչ-որ պատերազմ էր և Հայաստանը դառնում է սանկցիաների շրջանցելու հաբ»,-ասաց նա: