շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով․ քննարկումները շարունակվում են

Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով․ քննարկումները շարունակվում են

Քննարկումները շարունակվում են, եւ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Պաշտոնյան նշեց, որ գազի սակագնինը 2019 թվականի հունվարից սահմանին թանկացել է:

«Սահմանի թանկացումը` 165 դոլարը, 2020 թվականին պահպանվելու է նոր մեծությամբ, դա արդեն վերջնականմ պայմանավորված է»,-ասաց նա:

ՀԾԿՀ նախագահը հավելեց, որ սակագնի վերանայման հայտը հնարավոր է ներկայացվի ապրիլից հետո, սակայն դա չի նշանակում, որ կթանկանան էլեկտրաէներգիան եւ ջուրը:

«Պետք է հասկանանք, որ 15 դոլար գազի գինը բարձրացել է սահմանի վրա եւ այլեւս 15 դոլարի կոմպօենսացիան ի վիճակի չէ «Գազպրոմը» անել: Այսինքն գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելաման խնդիր է»,-ասաց նա:

Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ մինչեւ ապրիլ գազի գինը սպառողների համար չի թանկանա: 

  • Կիսվել: