շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բժշկական կենտրոնների միջև պետք է լինի մրցակցություն, որ ավելի որակյալ և մարդկանց պահանջներին բավարարող ծառայություններ մատուցեն․ նախարար

Բժշկական կենտրոնների միջև պետք է լինի մրցակցություն, որ ավելի որակյալ և մարդկանց պահանջներին բավարարող ծառայություններ մատուցեն․ նախարար

Հայեցակարգը հիմնված է շատ խորը ակտուարական հաշվարկների վրա: Ինչու այսքան երկար տևեց այս բարեփոխման ստեղծումը, որովհետև իրականացվեցին մանրամասն հաշվարկներ ծառայությունների բովանդակության, դրանց ծավալի, գների վերաբերյալ, այս ամբողջ աշխատանքներն իրականացվել են: Հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ապահովագրական փաթեթի հայեցակարգային խնդիրներին՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ դրանք իրականցվել են ոչ միայն  Հայաստանի թիմի ուժերով, այլ նաև միջազգային փորձագետների,Համաշխարհային բանկի օգնությամբ, Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, այս բոլոր կառույցները ներգրավված են եղել․

«Մենք հանձն ենք առել այս նույն մեթոդաբանությամբ իրականացնել վերահաշվարկ, թարմացնել տվյալները, որոնց շեղման հետ կապված էլ ունենք արդեն մոտավոր պատկերացում և այդ շեղումն այնպես չի լինելու, որ որոշակի սկզբունքային փոփոխություններ բերի հայեցակարգի մեջ: Մենք շատ ժամանակ ենք ծախսել հաշվարկների վրա և փորձել ենք հնարավորինս բոլոր ռիսկերը, որոնք այս պահին ակնհայտ են՝ ֆիքսել և նաև ֆիքսել, թե ինչպես ենք անդրադառնալու այդ ռիսկերին: Բավական ժամանակ տևել է՝ մինչև որ այսօր ունենք հայեցակարգը»։

Նախարարի խոսքով, քննարկումներ են եղել թե՛ տնտեսագետների, թե՛ առողջապահական ոլորտի մասնագետներ հետ. «Հաշվի ենք առել, այն երկրների փորձը, որոնք ունեն կայուն, աշխատող համակարգեր, ի վերջո, այս պահին Հայաստանի համար ամենաօպտիմալ մոդելն ընտրվել է պետական մեկ ապահովագրական ֆոնդը: Մենք պետք է հասկանանք՝ ինչքան մասնատված են ռիսկերը, այնքան ավելի ապահովագրության ծախսը պետության ու մարդու համար մեծ է: Նորից եմ կրկնում՝ երկար քննարկումների, աշխատանքների, գնահատականների արդյունքում՝ ի վերջո ՀՀ-ի համար կայուն օպտիմալ տարբերակը սա է ընտրվել»:

Ավանեսյանն ընդգծեց, որ Հայաստանում մրցակցությունը շարունակվելու է. «Մեզ մոտ գոյություն ունի մասնավոր և պետական բժշկական կազմակերպությունների բավական լավ համամասնություն, կեսից ավելին մասնավոր է, կեսից քիչը պետական է: Բժշկական կենտրոնների միջև պետք է լինի մրցակցություն, որ ավելի որակյալ և մարդկանց պահանջմունքներին բավարարող ծառայություններ մատուցեն, որպեսզի պացիենտներն իրենց ընտրեն, որ ապահովագրական փոխհատուցումներն այդ կենտրոնները ստանան»:

  • Կիսվել: