երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Վթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են 30-ամյա վարորդների «Honda»-ն և «Opel»-ը

Վթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են 30-ամյա վարորդների «Honda»-ն և «Opel»-ը

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Անդրանիկ Վարդանյանի վարած «Opel» մակնիշի և 30-ամյա Տարոն Ջուվանյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

  • Կիսվել: