ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել. վարչապետ

Բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ այս տարվա պետական բյուջեով նախատեսվել են ռեկորդային կապիտալ ծախսեր:

Նա նաև ասաց, որ կա կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: «Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի, բայց վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու ենք 100 տոկոս կատարողականից»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  եռամսյակը մեկ վերլուծելու են, թե կապիտալ ծախսերն ինչպես արվում։

«Ենթադրենք նախատեսում ենք, որ 12 ամսվա ընթացում տվյալ կապիտալ շինարարության համար պետք է 12 մլրդ դրամ ծախսվի, երբ առաջին եռամսյակի կտրվածքով տեսնում ենք, որ 500 մլն դրամ է ծախսվել, կարողանում ենք տեմպը հաշվարկել: Այսինքն, առաջին եռամսյակում մոտ 2,5 մլրդ դրամի ծախս չի արվել: Մենք այդ ծախսերը վերաբաշխում ենք բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա: Նպատակն այն է, որ մեր գումարը ծախսենք առավել արդյունավետ»,- նշեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ամեն անգամ ինքն այդ խնդիրը դնում է, որ մայիսի մեկի դրությամբ իմանալու են ինչ են ծախսել առաջին եռամսյակում, ինչը չեն ծախսել. «Եվ եթե պարզվի, որ 100 տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,-ընդգծեց Փաշինյանը:

 

  • Կիսվել: