երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բյուջեն՝ 250 մլն դրամ․ ԲՏԱՆ-ը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Բյուջեն՝ 250 մլն դրամ․ ԲՏԱՆ-ը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024-ին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ է:

«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024-ի մայիսի 10-ը՝ ժամը 16:00, հետևյալ հղմամբ:

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/01:

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174 հեռախոսահամարներով, կամ գրել  [email protected] էլ. փոստին: 

ԳԲ-02.jpg (1.11 MB)

  • Կիսվել: