երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բյուջեն՝ 200 մլն դրամ․ ԲՏԱՆ-ը «Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

Բյուջեն՝ 200 մլն դրամ․ ԲՏԱՆ-ը «Կարողությունների զարգացում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:

Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:  

Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:

Ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով  մինչև  2024 թվականի մայիսի  13-ը՝ ժամը 16:00-ն։

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են  հղումով:

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/03:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: