շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բյուջեից 350 մլն դրամ հատկացվեց զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների հանգստի համար

Բյուջեից 350 մլն դրամ հատկացվեց զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների հանգստի համար

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների հանգիստը մանկական առողջարանային ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում բարձրակարգ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը կազմակերպելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել էր 13,440.0 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից վերաբաշխման հերթական հարցը:

Փախնախարարը տեղեկացրեց, որ փոխադրամիջոցների վարձակալման համար կատարված ծախսերը գերազանցել են նախատեսված գումարը և կազմում են 14,699.8 հազար դրամ, որը կփոխհատուցվի բյուջեից:

«Դրանով կփոխհատուցվի ընկերությունների ծախսերը, որոնք մարզպետարանների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում իրականացվել են»,- հայտարարեց Տերտերյանը և հավելեց, որ 320 երեխաների երկու անգամ 20 օր հերթափոխով հանգիստն անցկացնելու համար ԿԳՄՍ նախարարությանը նաև 321.6 մլն դրամ էր հատկացվել:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ճշտեց, որ իրենց 335 միլիոն դրամ է հատկացվել բյուջեից:

Վաչե Տերտերյանը հայտնեց, որ բոլոր երեխաներին թեստավորել են, ճամբարների աշխատակազմերը նույնպես թեստավորվել ու պատվաստվել են և հավաստիացրեց, որ հանգստի 40 օրվա ընթացքում վարակի որևէ դեպք չի եղել:

  • Կիսվել: