երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողով է ստեղծվել

Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողով է ստեղծվել

Եթե կարծում եք, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), կարող եք դիմել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողով: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
 
Ըստ հաղորդագրության՝ անկախ փորձագետներից կազմված նորաստեղծ այս հանձնաժողովում քննվելու են ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները:
 
Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն՝ փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ՝ կցված փաստաթղթերը և նյութերը):
 
Առողջապահության նախարարությունը փակ ծրարը, համաձայն հաստատված ընթացակարգի (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833), տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:
 
Հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած առաջին դռնփակ նիստում հանձնաժողովի անդամների կողմից նախագահ է ընտրվել Իզաբել Աբգարյանը, քարտուղար` Վիոլետտա Զոփունյանը:
 
Էթիկայի հանձնաժողովի անհատական կազմին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.moh.am/images/legal-1232.pdf:

  • Կիսվել: