հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բրյուսելում այսօր կստորագրվի «ՀՀ-ի և ԵՄ-ի և Եվրոպական Միության անդամ-պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը

Բրյուսելում այսօր կստորագրվի «ՀՀ-ի և ԵՄ-ի և Եվրոպական Միության անդամ-պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ աշխատանքների շնորհիվ այսօր երեկոյան Բրյուսելում ստորագրվելու է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և Եվրոպական Միության անդամ-պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը:
 
Համաձայնագրի նպատակներն են՝ ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով Կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում:
 
Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։

Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: 

  • Կիսվել: