չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
«Բորդյուր չեն կարողանում գտնել». կառավարությունը 757 միլիոն դրամ հատկացրեց 15 բնակավայրի

«Բորդյուր չեն կարողանում գտնել». կառավարությունը 757 միլիոն դրամ հատկացրեց 15 բնակավայրի

757 մլն դրամ կհատկացվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը հատկացվում է Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին։
 
«273 ծրագրի համար արդեն իսկ վճարել ենք և ընդհանուր 288 սուբվենցիոն ծրագիր կիրականցվի»,–ասաց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարը նշեց, որ ինչքան էլ դժվար է հավատալ, սակայն այս պահին հանրապետությունում խնդիր կա` հանքավայրերը չեն բավարարում եզրաքարեր և քարի սալիկ արտադրելու համար։
 
«Հիմա ունենք շինարարներ, որ չենք կարողանում բորդյուր գտնել` բորդյուրը չի բավարարում»,–ասաց Սանոսյանը։
Ի պատասխան Փաշինյանը նշեց, թե, այո՛, շատ խնդիրներ ունենք, սակայն դրանք լուծելով պետք է առաջ գնալ։ Նա հավելեց, որ կառուցապատման ոլորտում բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է` արագ շարքից դուրս են գալիս. հանձնարարել է դիտարկել քարի օգտագործումը։

  • Կիսվել: