ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բնակարանների գինը Երևանում աճել է 16 տոկոսով

Բնակարանների գինը Երևանում աճել է 16 տոկոսով

Բնակարանների շուկայական գինը Երևանում 2020 թվականի հունվարին 2019 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 16 տոկոսով: Այս մասին հայտնում են Կադաստրի պետական կոմիտեից:

«Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ իրականացված գործարքների գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2020 թվականի հունվարի Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի նույն ամսվա համեմատ աճել են 16 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.6 տոկոսով», - EconoMood տեղեկատվական հարթակի հրապարակման մեջ:

Այս տարվա հունվարին շինարարության ծավալն աճել է շուրջ 8 տոկոսով՝ կազմելով մոտ 12 մլրդ դրամ: Ոլորտում 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամով սկսած տևական լճացումից հետո, էական ակտիվություն գրանցվեց 2019-ին. աճը կազմեց 4 տոկոս:

 

 

 

  • Կիսվել: