ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բնակարանաշինությանը նպաստող ծրագրերը պետք է վերաիմաստավորվեն. Վարդան Արամյան

Բնակարանաշինությանը նպաստող ծրագրերը պետք է վերաիմաստավորվեն. Վարդան Արամյան

Պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի, այսինքն` այն ծրագրերը, որոնք էապես նպաստում են բնակարանային շինարարությանը, պետք է վերաիմաստավորվեն:

Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով բնակարանաշինությանը:

«Այսօրվա իրավիճակում  մեզ մոտ բում է տեղի ունենում: Եթե դուք նայեք ձեր շրջապատում` Կենտրոնում գրեթե բնակարաններ չեն մնացել, որոնք կառուցապատողները վաճառում են: Դա այդպես է, որովհետև մենք այսօր ունենք մեկ գործիք՝ եկամտային հարկի հետվերադարձի գործիքը, որը խթանում է բնակարանաշինությունը»,- ասաց Արամյանը:

Արամյանի խոսքով՝ գործիքը, որ կիրառում ես, պետք է ունենա կա՛մ սոցիալական բաղադրիչ, կա՛մ տնտեսական. այդ երկուսը իրար հակասում են. «2016-ին, երբ ներդրվեց այս գործիքը, ուներ տնտեսական բաղադրիչը: Դրա նպատակն էր, որ կապիտալ շինարարությունը փորձենք վերակենդանացնել, իսկ որոշակի ժամանակ հետո կառավարությունը պետք է դուրս գար այդ ծրագրից: Ամենասկզբում ներդրվել է այդ գործիքը, եկամտային հարկի վերադարձը 600-700 մլն դրամ է կազմել: Այսօր այդ թիվը գրեթե տասնապատկվել է և մոտենում է 8 մլրդ դրամի:

 

  • Կիսվել: