չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սոցիալական բնակարանաշինության ոլորտում խնդիր ունենք. Փաշինյան

Սոցիալական բնակարանաշինության ոլորտում խնդիր ունենք. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սոցիալական բնակարանաշինության ոլորտում խնդիր ունենք:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք երկրում ունենք դատարկվող գյուղերի խնդիր, բայց մյուս կողմից մենք դեպի այդ գյուղեր կառուցում ենք ճանապարհներ: Հիմա հաջորդ քայլն ենք անում, այդ գյուղերում կառուցում ենք դպրոցներ, պետք է կառուցենք ամբուլատորիաներ:

Ես մտածում եմ, որ այո, պետք է լինի սոցիալական բնակարանաշինություն, բայց դա պետք է լինի մարզերում, Երեւանում չպետք է լինի, որովհետեւ կնշանակի, որ կխթանենք գյուղերի դատարկման գործընթացը: Երեւանի կենտրոնում սոցիալական բնակարանաշինություն անելը ո՞րն է:

Մարդը երեք սենյականոց բնակարան ունի Մաշտոցի պողոտայի վրա, ասում է՝ ինձ նպաստ տվեք: Բայց ինքը միլիոնատեր է: 2019-ին ասացի՝ ինձ բերեք Երեւանի փոքր կենտրոնում ապրող նպաստառուների ցուցակը, եւ պարզվեց՝ մի հսկայական ցուցակ կա: Մենք չենք ասում՝ կենտրոնում մի ապրեք, բայց մեզնից ինչու՞ եք նպաստ ուզում, եթե դուք միլիոնատեր եք: Հետո պարզվեց, որ մարդիկ ՛՛Գելենվագենով՛՛ են շրջում, բայց նպաստ են ստանում: Մարդիկ կան՝ ամիսը 500 հազար վարկ են փակում, բայց նպաստ են ստանում: Մենք մինչեւ հիմա այդ հարցերը չենք լուծել՛՛:

  • Կիսվել: