շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բենզինն ու դիզվառելիքը ստուգվում են

Բենզինն ու դիզվառելիքը ստուգվում են

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հարցին, նշեց, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բենզինի, դիզվառելիքի եւ ավիավառելիքի ստուգումներ է կատարում:

Ռուբեն Ստեփանյանը նկատեց. «Այլընտրանքի եւ մրցակցության պայմաններում շուկան ճշգրտում է գները, սակայն պատշաճ ուշադրություն չի հատկացվում արտադրանքի որակին: Հեղուկ գազի գինն իջել է, սակայն դրա որակի հետ կապված շատ բողոքներ կան»: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ՏՄՊՊՀ-ն ստուգումներ անցկացնու՞մ է:

Այս հարցին ի պատասխան Ավինյանը նշեց ասաց, որ ՏՄՊՊՀ-ն բենզինի, դիզվառելիքի եւ ավիավառելիքի ստուգումներ է կատարում: Ըստ նրա՝ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, ուստի արդյունքների մասին խոսելն առայժմ վաղ է:

  • Կիսվել: