երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն մեխանիզմներ ոչնչացրել ենք․ վարչապետը՝ հարկերի վճարման մասին

Բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն մեխանիզմներ ոչնչացրել ենք․ վարչապետը՝ հարկերի վճարման մասին

Այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 246 մլրդ մլն դրամ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

« 2019-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է, խնդրում եմ թվին ուշադրություն դարձրեք, 37,4 տոկոս: Ցանկի 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 մլրդ դրամ հարկ, որը 16 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ 2018-ի ցուցանիշը գերազանցում է մոտ 40 մլրդ դրամով: Սրանք շատ խոսուն ցուցանիշներ են»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս երկու ցուցանիշները վկայում են, որ բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել են. «Դրա շնորհիվ կարողացել ենք առողջապահության ոլորտի ծախսերն ավելացնել, զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերն ավելացնել, թոշակներն ու կրթաթոշակները բարձրացնել»:

Այնուամենայնիվ, ըստ նրա, գումարները ծախսելիս պետք է յոթ չափեն, մեկ կտրեն՝ հասկանալու համար, թե արդյոք գումարը ճիշտ տեղում ենք ներդնում, որն իր մուլիտիպլիկատիվ էֆեկտը բերելու է։

«Չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացնենք՝հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ»,- ասաց նա։

 

  • Կիսվել: