ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պետական աջակցությունների տրամադրման հայտերն ընդունվում են

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պետական աջակցությունների տրամադրման հայտերն ընդունվում են

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։

 ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայտերն ընդունվում են 2025թ․ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։

 Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝

  • աշխատանքային միգրանտների համար,
  • նոր աշխատողների ներգրավման համար,
  • կադրերի վերապատրաստման համար:

«Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար»,- հայտնում են նախարարությունից: 

Հայտերն ընդունվում են հետևյալ հղումով:

 

  • Կիսվել: