ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանկերը սպառողական վարկերի հետ կապված հսկայական պրոբլեմներ են ունենալու. պատգամավոր

Բանկերը սպառողական վարկերի հետ կապված հսկայական պրոբլեմներ են ունենալու. պատգամավոր

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի համահեղինակներից Վարազդատ Կարապետյանը նշեց՝ առաջարկվում է, որ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանի պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

Պատգամավորը նշեց, իրենք կողմ են, որ սա տարածվի նաև երկարաժամկետ վարկերի վրա։

«Մենք նոր իրողություններ ենք բախվում հիմա։ Կանցնի մի քանի ամիս և մեր ֆինանսական կազմակերպություններն ու բանկերը հսկայական պրոբլեմներ են ունենալու սպառողական վարկերի հետ կապված։ Այս կարգավորմամբ մենք ոչ միայն օգնում ենք, որ մարդիկ ավելի պատասխանատու լինեն, այլև օգնում ենք բանկերին, քանի որ հիմա չենք պատկերացնում, թե չվճարումների ինչ խնդիրների կբախվեն բանկերը: Սա շատ էական հարց է»,- ասաց Վարզդատ Կարապետյանը՝ հավելելով, որ ԿԲ-ում ևս մի քանի մեթոդներ են քննակել։

Պատգամավորը նշեց՝ նախագծի ընդհանուր փիլիսոփայություն այն է, որ ուզում են մարդկանց վարկավորել իրենց եկամուտները հաշվի առնելով:

Այսպիսով, նախագծի հեղինակներն առաջարկում են, որ մինչև 200 հազար դրամի չափով սպառողական վարկերի համար իրականացվի վարկառուի ֆինանսական վիճակի գնահատում։

  • Կիսվել: