ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բանակցություններ Հնդկաստանի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ

Բանակցություններ Հնդկաստանի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ

«Ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ այսօր Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանի, Իսրայելի եւ Եգիպտոսի հետ»,-այս մասին այսօր 2020 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նա նշեց, որ պետք է բացվեն նոր շուկաներ:

«Հարավային Կորեան եւ Չիլին փորձում են ԵՏՄ շուկա տանող ճանապարհ գտնել Հայաստանի միջոցով եւ փորձում են մեր միջոցով բանակցություններ սկսել ԵՏՄ անդամ երկրների հետ։ Այսինքն, եթե մենք կարողանանք պայմանավորվել Չիլիի հետ, ապա մեզ համար կբացվեն Լատինական Ամերիկայի շուկաները, որտեղ մենք կունենանք ազատ հասանելիություն»,-ասաց Սիմոնյանը:

Նա հավելեց նաև, որ Հարավային Կորեան, հաշվի առնելով, որ Չինաստանը ՀՀ-ի հետ արդեն ունի տնտեսական համաձայնագիր, ևս ցանկանում է նման համաձայնագիր ունենալ:

  • Կիսվել: