ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացառիկ մանրամասներ․ Գագիկ Խաչատրյանի որդիների խաղը ռուսական կողմի հետ․ շահերի բախում Ucom-ում

Բացառիկ մանրամասներ․ Գագիկ Խաչատրյանի որդիների խաղը ռուսական կողմի հետ․ շահերի բախում Ucom-ում

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի կապի օպերատոր եւ լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատար «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել։ Հրաժարական են տվել նաեւ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները։ Եսայան եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։ Պատճառը՝ Հայկ Եսայանի եւ Խաչատրյան որդիների միջեւ ստեղծված կոնֆլիկտն է, գրում է Armlur.am-ը։

Ով ով է կամ ում՝ ինչքան

Տեղեկացնենք, որ ընկերության հրապարակած տվյալների համաձայն` բաժնետոմսերի 31,05 տոկոսը պատկանում է IU Telecommunicate ընկերությանը, որի սեփականատերը Darison Management միջանկյալ ընկերությունն է։ Այն իր հերթին պատկանում է Խաչատրյանի երկու որդիներին` Գուրգենին ու Արտյոմին։ Նրանք բաժնետոմսերի 12,71 տոկոսի անմիջական սեփականատերերն են։ Եվս 5,98 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր տղային` Արամ Խաչատրյանին։ Բաժնետոմսերի 11,21 տոկոսը պատկանում է ռուսական «Ֆորա Բանկին», որը ներառված է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում։ Իսկ ահա բաժնեմասերի մոտ 6 բաժնետոմսերի պատկանում է ընկերության թոփ–մենեջերներին` Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։
Նրանց է վստահված եղել նաեւ ընկերության կառավարումը։

Հիմնադրի նամակը

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ընկերության հիմնադիրներից՝ Հայկ Եսայանի դիմումը, որտեղ նա գրել է, որ երկար ժամանակ է՝ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգենի եւ Արտյոմի հետ մշտապես հակասություններ, խնդիրներ է ունեցել, զարգացման ծրագրեր է առաջարկել, որոնք մերժվել են։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ինքը՝ Հայկ Եսայանը, առաջարկել է Խաչատրյան որդիներին գնել իրեն պատկանող բաժնետոմսերը, դարձյալ մերժվել է։ Ըստ այդ նամակի՝ երբ շրջանառվել է, որ «Բիլայն»-ը պետք է միանա «Յուքոմ»-ին, այդ դեպքում անգամ չի դիտարկվել Եսայանի թեկնածությունը տնօրենի պաշտոնին։ Դա է պատճառը, որ Եսայանը որոշել է հեռանալ։ Ի դեպ, երեկ Հայկ Եսայանի ծննդյան օրն է եղել։ Պարզվում է՝ նրա հետ միասին մտադիր են հեռնալ նաեւ մի քանի հարյուրին հասնող աշխատողներ։ Ստացվում է, որ «Յուքոմ»-ը ղեկավարվելու է «Բիլայնի» կողմից նշանակված մարդկանց կողմից՝ խաղից հանելով Եսայան եղբայրներին։ Սա դեռ ամենը չէ։

 

Ռուսական կողմի հետ համագործակցելու գինը

Պարզվում է՝ Խաչատրյան եղբայրների՝ ռուսական կողմի հետ համագործակցելու արմատները խորն են։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խաչատրյանները ռուսական կողմի հետ են խաղի մեջ են մտել իրենց հոր՝ Գագիկ Խաչատրյանի համար։ Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ռուսական կողմը Խաչատրյան որդիներին հավաստիացրել է՝ եթե Անդրեյ Պյատախինը (Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն) նշանակվի տնօրեն, ապա կօգնեն նրանց հորը՝ Գագիկ Խաչատրյանին ազատել։ Ինչից եւ եղբայրները ոգեւորվել են։ Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն արդեն վեց ամիս է, ինչ անազատության մեջ է․ 2019-ի օգոստոսի 27-ին նա ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել է, որից հետո ԱԱԾ-ն արդեն երրորդ անգամ է նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնում դատարան: Խաչատրյանը մեղադրում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը): Արդյոք եղբայրները կստանան իրենց ակնկալածը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, այժմ ազատվող աշխատողների դիմումները հասնում է 300-ի։ Հա, ի դեպ, չմոռանանք նշել, որ այս ընթացքում, որպեսզի ազատվող աշխատողների բացը լրացվի եւ ընկերության բաժանորդները չտուժեն, որոշվել է «Բիլայն»-ի աշխատողներին ներգրավվել այս գործընթացում։

  • Կիսվել: