կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան

Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան։ Նա նիստերի դահլիճ է ներկայացվել փակ մուտքով։

Նիստն այս պահին ընթանում է դռնփակ ռեժիմով։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն է այդ ռեժիմով քննելու միջնորդություն ներկայացրել: Պատճառը, ըստ պաշտպանի, այն է, որ Խաչատրյանը չի ցանկանում, որ նման առողջական վիճակով տեսանկարահանում իրականացվի։

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար:

  • Կիսվել: