կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայրս ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ․ Գագիկ Խաչատրյանի որդի

Հայրս ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ․ Գագիկ Խաչատրյանի որդի

«Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից, դրանք ստեղծվել են մարդկային կապիտալի, ծանր աշխատանքի եւ ինովացիոն մտածելու շնորհիվ: Այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, գործարար Արտյոմ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, որ իրենք Գագիկ Խաչատրյանի պաշտոնական դիրքով պայմանավորված բիզնեսների առաջխաղացում են ունեցել, հարստացել են:

«Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային պորտնյորների հետ խոսել: Նա ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ:

Նա մեր հայրն է, մենք արել ենք բիզնես գործունեություն եւ Հայաստանում այսօր ունենք 2500-ից ավելի աշխատող, որոնց միջին աշխատավարձը  400 հազար դրամ է»,-ասաց նա:

  • Կիսվել: