ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024

Բաբկեն Թունյանը դիմել է շինարարական ընկերություններին

ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է շինարարական ընկերություններին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Շինարարությամբ և կառուցապատմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին:

Հարգելի գործընկերներ

Խնդրում եմ իմ էլեկտրոնային փոստին ( [email protected] ) ուղարկել ինձ փոքր տեղեկանք՝ նշելով այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք, ըստ ձեզ, խանգարում են ձեր ընթացիկ գործունեությանն ու հետագա զարգացմանը։

Խոսքը ինչպես ընթացիկ, այնպես էլ խորքային խնդիրների մասին է՝ սկսած առանձին կառույցների աշխատանքից, վերջացրած կարգավորումներով (օրենսդրություն, ենթաօրենսդրական ակտեր և այլն):

Շատ ավելի լավ կլինի, եթե ցանկով նշեք դրանք՝ ըստ կարևորության։

Շնորհակալ կլինեմ, եթե նամակներն ուղարկեք մինչև մինչև հինգշաբթի օրը ներառյալ՛՛։

 

  • Կիսվել: