ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ցեմենտի և կլինկերի ներմուծման համար սահմանվում են պետական տուրքի չափեր:

Նշենք, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներ:

Նախագծով առաջարկվում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կանեն և կներկայացնեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկած տարբերակը, այսինքն` կգործի տուրքի մոտավորապես այն չափը, որը գործել է մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը:

 

  • Կիսվել: