հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ազգային անվտանգության խնդիր չեմ տեսնում. փոխնախարար

Ազգային անվտանգության խնդիր չեմ տեսնում. փոխնախարար

Կան քննադատություններ, որ համավարակով պայմանավորված մենք արդեն սկսել ենք ծախսել պահուստային ֆոնդից և շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր։ Այս մասին այսօր խորհրդարանում դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Արդյոք Հայաստանը կանգնած է այդպիսի ծայրահեղ խնդրի առջև»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարն ասաց, որ ինքն ազգային անվտանգության խնդիր չի տեսնում:

«Մենք հետևողականորեն աշխատում ենք և բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում որքանով է ապահովված: Եթե որևէ ռիսկ տեսնենք, բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ: Եթե ձեր նշած խնդրում նկատի ունեք ֆիսկալ անկայունության, բյուջետային միջոցների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»,- ասաց Արմեն Հայրապետյանը։

  • Կիսվել: