երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս տարվա 3-րդ եռամսյակում Դամասկոսում եւ Հալեպում տրամադրվել է 324 ՀՀ քաղաքացու անձնագիր եւ նրանցից տուրք չի գանձվել

Այս տարվա 3-րդ եռամսյակում Դամասկոսում եւ Հալեպում տրամադրվել է 324 ՀՀ քաղաքացու անձնագիր եւ նրանցից տուրք չի գանձվել

2023թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 324 ՀՀ անձնագիր, որոնց համար սակայն պետական տուրք չի գանձվել:

Կառավարությունը իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում որոշեց 19,2 մլն դրամ հատկացնել այդ անձանց համար պետական տուրքի գումարները վճարելու համար:

Նշենք, որ այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (184 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (140 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

  • Կիսվել: