հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս տարի «Քայլ դեպի տուն» միջոցառման համար հատկացվեց 84 մլն դրամ. մասնակիցների թիվը 440 է լինելու

Այս տարի «Քայլ դեպի տուն» միջոցառման համար հատկացվեց 84 մլն դրամ. մասնակիցների թիվը 440 է լինելու

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում ընդունել է որոշում՝ «Քայլ դեպի տուն» միջոցառումն իրականացնելու նպատակով:

2023 թ. միջոցառման իրականացման համար նախատեսված է 84 182 600 դրամ՝ 440 մասնակցի համար, որից՝ 400 սփյուռքահայ պատանի և երիտասարդ, 30 ջոկատավար, 10 մշտադիտարկող:

Միջոցառումը ներառում է՝ 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն:

Ըստ հիմնավորման՝ 2018 և 2019 թթ. «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 1200 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2020 թ.ին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, միջոցառումն իրականացվել է առցանց տարբերակով, որին մասնակցել են շուրջ 201 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2021 թ. միջոցառմանը մասնակցել է շուրջ 400, 2022 թ.-ին՝ 422 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:

  • Կիսվել: