երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այս տարի 2021-ի համեմատ մոտավորապես 570 մլրդ դրամով ավելի առևտրաշրջանառություն է եղել. Նիկոլ Փաշինյան

Այս տարի 2021-ի համեմատ մոտավորապես 570 մլրդ դրամով ավելի առևտրաշրջանառություն է եղել. Նիկոլ Փաշինյան

Այսօր Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշը, և մենք առաջին 4 ամիսներով ունենք 9.4 տոկոս տնտեսական ակտիվություն, և նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ տնտեսական արդյունքների վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակի բանաձևերով վերածվում է տնտեսական աճի: Այս փուլում ամփոփված է առաջին եռամսյակի տնտեսական աճը, և մենք ունենք 8.6 տոկոս իրական տնտեսական աճ, և սա շատ կարևոր լուր է, և սա գալիս է ի ցույց դնելու Հայաստանի տնտեսական դիմակայունությունը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս տարի նախորդ տարվա համեմատ մոտավորապես 570 մլրդ դրամով ավելի առևտրաշրջանառություն է տեղի ունեցել:

«Արդեն մոտենում ենք 1 մլրդ 300 և ավելի միլիոն դոլարի. սա նշանակում է, որ մեր տնտեսությունն իսկապես ֆանտաստիկայի ոլորտից չէ, որ, չնայած ճգնաժամերին, աշխարհաքաղաքական վիճակին, մենք այս տարի 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք, բայց սրա համար մեզնից՝ բոլորից շատ մեծ ջանք է պահանջվում, և հույս ունեմ, որ մենք այս հնարավորությունը կիրացնենք:

Հույս ունեմ նաև, որ մեր խաղաղության օրակարգը տնտեսության տրամադրությունն ավելի լավը կդարձնի, և մենք այդ նպատակին կկարողանանք հասնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: