շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս պահին չենք քննարկում շահութահարկի կանխավճարների հետաձգում կամ չեղարկում․ ՊԵԿ նախագահ

Այս պահին չենք քննարկում շահութահարկի կանխավճարների հետաձգում կամ չեղարկում․ ՊԵԿ նախագահ

Այսօր կառավարության տեղեկատվական միասնական կենտրոնում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ զբոսաշրջության ոլորտի ընկերությունների դժգոհություններին, որոնց համաձայն, թեև այս օրերին չեն աշխատում, ունեն զրո եկամուտ, սակայն պարտավոր են առաջին եռամսյակի համար կանխավճար վճարել նախորդ տարվա շահութահարկի 20 տոկոսի չափով:

Ըստ պաշտոնյայի, հարկ վճարողները կարող էին մինչև այս տարվա մարտի 20-ը դիմել Պետական եկամուտների կոմիտե և օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակից, ինչը ենթադրում է նախորդ եռամսյակի շահութահարկի 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ։

«Մենք մարտի 1-ից արդեն ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը, մարտի 16-ին արդեն հայտարարվել է արտակարգ դրություն: Հետևաբար տնտեսվարողները կարող էին կանխատեսել ու դիմել կանխավճարների այլընտրանքային եղանակից օգտվելու համար: Այսօր կանխավճարների տարկետման կամ կանխավճարների երկարաձգման քննարկումներ չկան: Բայց ցանկացած միջոցառում կարող ենք քննարկել՝ ելնելով իրավիճակից: Այս պահին չենք քննարկում շահութահարկի կանխավճարների հետաձգում կամ չեղարկում»,- ասաց ՊԵկ նախագահը:

  • Կիսվել: