հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այս պահի դրությամբ Հայաստանում գնաճը 9,1 տոկոս է. ԿԲ նախագահ

Այս պահի դրությամբ Հայաստանում գնաճը 9,1 տոկոս է. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է` ունեն մանդատ, որով այնպես են անելու, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը:

«Այս պահի դրությամբ մեր գնաճը 9,1 տոկոս է: ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Գալստյանը հիշեցրեց` ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսեց տոկոսադրույք բարձրացնել:

Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին` ԿԲ նախագահն ասաց, թե ակնկալում են, որ տարվա վերջում կունենան գնաճ, որը կգերազանցի իրենց թիրախը:

«Բայց լիահույս ենք ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են, որովհետև, գիտեք, մեր տոկոսադրույքները լագով են ազդում, համոզված ենք` եթե գնում ենք բազային սցենարով ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին», - ասաց Գալստյանը:

  • Կիսվել: